ԼՐԱԲԵՐ

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի թխվածքաբլիթներում փոշենման զանգված և բաժանորդային քարտ են հայտնաբերել

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 24-ի ժամը 12:30-ի սահմաններում դատապարտյալ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ երկշերտ թխվածքաբլիթներից մեկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ: Ավելի ուշ՝ 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Է. Բ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննությամբ թխվածքաբլիթներից 5-ում հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկ բերված կալանավորված անձ Ա. Գ.-ի խուզարկությամբ սափրող սարքի պատյանում պատրաստված թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags