ԼՐԱԲԵՐ

Առաջարկվում է կովկասյան ընձառյուծի որսի համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն:

Հայաստանում ընդամենը 10 կովկասյան ընձառյուծ կա: Տուգանքը հարյուր միլիոն դրամ դարձնելը հնարավորություն կտա որսագողերին կովկասյան ընձառյուծ տեսնելիս հնարավորինս հեռու փախչել, իսկ հենց ընձառյուծների տարածքում որսի տուգանքը կարող է մինչեւ 500 միլիոն դրամի հասնել:

Նախագիծը շուտով ազգային ժողով կմտնի:

Որսորդները կողմ են, որ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանությունը հնարավորինս ուժեղ լինի, սակայն նրանք էլ իրենց մտահոգություններն ունեն եւ խնդրում են իրենց որսագողերի հետ չշփոթել: Որսորդության կասեցումն իր հետ կարող է նոր խնդիրներ բերել:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags