ԼՐԱԲԵՐ

Դատավորի ամուսինը 65 մլն դրամանոց բնակարան է նվիրատվություն ստացել

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը 2019 թվականի փետրվարի 11-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Տարեսկզբում Հարթենյանն ունեցել է 15 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 50 հազար եվրո, իսկ տարեվերջում՝ 12.5 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 50 հազար եվրո:

2018-ին Հարթենյանն ունեցել է 8 մլն 606 հազար 399 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 4 տարբեր աշխատավարձերից:

Նույն տարում Հարթենյանի ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը ձեռք է բերել բնակարան 65 մլն դրամի չափով, ըստ հայտարարագրի նա այդ գույքը ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով:

Տարեսկզբում եւ տարեվերջում Մարտիրոսյանի միջոցները նույնչափ են եղել՝ 1.5 մլն դրամ:

Իսկ 2018-ին նրա եկամուտները կազմել է 3 մլն 183 հազար 211 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags