ԼՐԱԲԵՐ

Երջանիկ եմ ձեր երկրին ծանոթանալու համար. հայտնի մրցավար Լաոսի մեկնաբանությունը ՀԺ-ին

Իսպանացի հայտնի մրցավար Անտոնիո Մատեո Լաոսը հիացած է Հայաստանով: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նա սպասարկում էր երեկ՝ մայիսի 26-ին, կայացած ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ավարտվող մրցաշրջանի 35-րդ ուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը, որից հետո կիսվեց իր տպավորություններով:

«Շատ երջանիկ եմ ձեր երկրին, մշակույթին ծանոթանալու համար: Այս 4 օրը, ինչ այստեղ ենք, մեզ զգում ենք, ինչպես տանը, մեր նկատմամբ շատ հարգալից են ու հյուրընկալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրեն շատ է դուր գալիս Հայաստանում:

Լաոսը տեղեկացված էր Հայաստանից: Նա նշեց, որ գիտի, որ երկրի բնակչությունը կենտրոնացած է մայրաքաղաքում: Տեղեկություններ ուներ նաեւ Հայաստանի առաջնությունից: Այն բնութագրեց որպես մրցունակ:

«Գիտեի, որ շատ  մրցունակ առաջնություն ունեք, որտեղ 9 թիմ է հանդես գալիս, մրցակցությունը մեծ է, ու յուրաքանչյուր թիմ էլ կարող է հաղթել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Փյունիկ»-«Արարատ» խաղին, որում «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով, ապա Լաոսի խոսքով՝ այն իրեն մեծ հաճույք է պատճառել: Նա նշեց, որ մակարդակը բաձր էր: Խաղացողներին էլ գովեց իրենց պահվածքի համար:

«Մակարդակը շատ լավն է, հաճույք ստացա: Նրանց (խմբ. խաղացողների) վերաբերմունքը շատ լավն էր, խաղացողները շատ հարգալից էին իմ եւ միմյանց նկատմամբ»,- ասաց նա:

42-ամյա Լաոսը հայտնի մրցավար է: Հայաստանցի ֆուտբոլասերներին ծանոթ է հատկապես իսպանիայի առաջնությունից՝ Լա լիգայից: Նա ՖԻՖԱ-ի մրցավար է: Սպասարկել է աշխարհի առաջնության հանդիպումներ:

Վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ֆուտբոլային հանդիպումներին հրավիրում է իսպանացի մրցավարներ: ՀՀ Գավաթի խաղարկության 2018-19 եզրափակչին հրավիրվել էր Ունդիանո Մայենկոն: 35-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղին հրավիրված էր իսպանացի մեկ այլ մրցավար՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags