ԼՐԱԲԵՐ

ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին էլ է արգելել աջակցել Մխիթարյանին

ՈՒԵՖԱ-ն արգելել է «Արսենալի» խաղացողներին ակցիա իրականացնել՝ ի աջակցություն թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը: Ինչպես հայտնի է, ՀՀ հավաքականի ավագը, անվտանգության նկատառումներով, չի մեկնելու Բաքու՝ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչին: «Արսենալի» խաղացողները ցանկացել են նրա անունով շապիկներ կրել նախավարժանքի ժամանակ:

Ակցիաները պետք է համաձայնեցվեն ՈՒԵՖԱ-ի հետ, եւ եվրոպական ֆուտբոլը ղեկավարող կառույցն արգելել է, որ նման ակցիա լինի: Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ակումբի երկրպագուներին էր արգելել ակցիա իրականցնել՝ ի աջակցություն հայ ֆուտբոլիստի:

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: «Զինագործների» մրցակիցները «Չելսին» է:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags