ԼՐԱԲԵՐ

Ալսուի դուստրը «Մանկական ձայնի» հաղթողի կոչումից զրկվելուց հետո շնորհավորել է ընկերներին

Հայտնի երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, իր հետ կապված սկանդալից հետո առաջին անգամ մեկնաբանել է «Մանկական ձայնը» մրցույթը: Նա շնորհավորել է հատուկ թողարկման մասնակիցներին: Այն բանից հետո, ինչ չեղարկվել էր ապրիլի 26-ին կայացած եզրափակչում նրա հաղթանակը, նախագծի հեղինակները հատուկ թողարկում էին կազմակերպել, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին: Հաղթող ճանաչվեցին բոլոր ֆինալիստները՝ Էրժան Մաքսիմը, Անաստասիա Սիսաուրին, Ռոբերտ Բագրատյանը, Միշա Գրիգորյանը՝ Փոքրիկ ղարբաղցին, Նինո Չեսները, Ռենատա Թաիրովան, Վալերի Կուզակովը, Մարիամ Աբդելկադերը: Ինքը՝ Միկելան, չէր մասնակցել հատուկ թողարկմանը:

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին՝ իմ հրաշալի հետեւորդներին, հիանալի ընկերներին ձեր ձայների, նրա համար, որ ցավում էիք ու ուրախանում ինձ համար, ինչպես նաեւ ձեր աջակցության համար: Ես դա զգում էի նույնսիկ հեռավորության վրա: Իհարկե շատ շնորհակալություն Առաջին ալիքին՝ ղեկավարությանը, կազմակերպիչներին, մեր հիանալի մարզիչներին եւ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ աշխատել են նախագծի շրջանակներում:

Բեմ բարձրանալու ու այս հիանալի սուպերնախագծի մասը կազմելու իմ երազանքն իրականացավ: Իմ կյանքի ամենալավ, ամենաուրախ, ամենահագեցած ամիսներն էին: Ես մեծ քանակությամբ ընկերներ ձեռք բերեցի տարբեր քաղաքներից, նույնիսկ երկրներից: Եվ հենց դուք եք իմ ամենամեծ պարգեւը, որը շատ թանկ եմ գնահատում... շատ եմ ձեզ սիրում: Դուք լավագույն ընկերներ եք: Ամբողջ հոգով ձեզանից յուրաքանչյուրի կողքին էի: Շնորհավորում եմ»,- գրել է նա՝ նշելով հատուկ թողարկման բոլոր մասնակիցների անունները:

Ապրիլի 26-ին կայացած եզրափակչից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Երկրպագուներն ու ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղեր սոցցաներում գրում էին, որ Միկելան հաղթել է հոր փողերի ու մոր կապերի միջոցով: Առաջին ալիքը որոշում էր կայացրել ուսումնասիրել քվեարկության ընթացքը: Պարզվել էր, որ խախտումներ են եղել, այդ պատճառով էլ արդյունքները չեղարկվեցին, ու Միկելան զրկվեց հաղթողի կոչումից: Մայիսի 24-ի թողարկման վերջում տեղի ունեցածը մեկնաբանել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտի Էռնստը:

«Արդյունքները չեղարկելով մենք երախաներին ցանկացել ենք ասել, որ դուք չպետք է մեծերի մանիպուլյացիաների առարկաներ դառնաք, մեծերին ցանկացել ենք ասել՝ չարժե նույնիսկ փորձել: Եվ խնդրում եմ՝ եկեք սիրենք մեր երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ մրցանակներով կամ առանց դրանց, հաղթանակած կամ պարտված: Մենք եկել ենք եզրակացության, որ այս իրավիճակում չենք կարող կրկին քվեարկություն անցկացնել»,- ասել է նա ու բոլոր մասնակիցներին հայտարարել հաղթողներ:

Կոնստանտին Էռնստը նրանց հանձնել է նախագծի 6-րդ եթերաշրջանի հաղթողի արձանիկները, ինչպես նաեւ 1-ակամ մլն ռուբլի պարգեւավճրար: Նա նշել է նաեւ Միկելայի անունը՝ ընդգծելով, որ նա նույնպես հաղթող է ու «Մանկական ձայնի» ընտանիքի անդամ:

Մայիսի 24-ի թողարկման ընթացքում Փոքրիկ ղարաբաղցին կատարել է «Прохожие» երգը: Ռոբերտ Բագրատյանը երգել է «Дорогие мои старики» ստեղծագործությունը:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags