ԼՐԱԲԵՐ

Մխիթարյանին ասել են, որ Բաքվում չցուցադրի ՀՀ դրոշը. Մելիքբեկյանի հարցազրույցը CNN-ին

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ասել են, որ Եվրոպա լիգայի եզրափակչում՝ Բաքվում, չծածանի հայոց եռագույնը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նաեւ նշել է, որ ՀՖՖ հարգում է «Արսենալի» ղեկավարության ու ֆուտբոլիստի՝ Բաքու չմեկնելու որոշումը:

««Այս դեպքում Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալը», այլ ոչ թե ազգային հավաքականը: ՀՖՖ-ն իհարկե հետեւում է իրավիճակին: Պետք է ասեմ, որ Բաքու չմեկնելու որոշում կայացվել է ֆուտբոլիստի ու ակումբի կողմից, եւ մենք կարծում ենք, որ ներկա իրավիճակում դա լավագույն որոշումն է, եւ աջակցում ենք այդ որոշմանը: Մենք՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, հասկանում ենք, որ մի քանի պատճառներ կան: Դրանիցից մեկն այն է, որ իրավիճակը խիստ քաղաքականցվել է միջոցառումը կազմակերպող երկրի կողմից: Հնչել են քսենոֆոբիա քարոզող արտահայտություններ: Եվս մեկ բան, որ շատ կարեւոր է, մեր աղբյուրների համաձայն՝ Մխիթարյանին խորհուրդ են տվել Հայաստանի դրոշը չծածանել Բաքվում, ինչը բացարձակ անընդունելի է: Ինչպես ֆուտբոլասերները գիտեն, նա ցուցադրել է հայկական դրոշը «Մանչեստեր Յունայթեդի» կազմում Ստոկհոլմում 2 տարի առաջ կայացած եզրափակչից հետո, երբ նա հանդիպման հերոսներից մեկն էր: Երբ խոսում ենք անվտանգությունից, դու պետք է նաեւ անվտանգ լինես, եթե հաղթանակի դեպքում ցանկանաս ցուցադրել դրոշը»,- ասել է Մելիքբեկյանը:

Արմեն Մելիքբեկյանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս դեպքում խնդիրները միայն Մխիթարյանի հետ չէ, որ կապված են: Նա ընդգծել է, որ Հայաստանում կան անգլիական թիմի բազմաթիվ երկրպագուներ: Մելիքբեկյանը ցավ է հայտնել, որ նրանք չեն կարող մարզադաշտից հետեւել այդ կարեւոր իրադարձությանը:

«Մենք շատ մտահոգություններ ունենք, ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, որ նույնիսկ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների, որոնք հայկական ծագում ունեն, մերժել են Ադրբեջանի մուտքի վիզա տրամադրել, եւ սա նույնպես շատ հիասթափեցնող է: Ի դեպ, մենք Հայաստանում ունենք «Արսենալի» երկրպագուները, որոնք այդ թիմին երկրպագել են, նույիսկ երբ դեռ Մխիթարյանն այնտեղ չէր, եւ իհարկե նրանք էլ չեն կարող գնալ Ադրբեջան՝ հանդիպումը նայելու: Շատ վատ է, որ խաղացողը պետք է ընտրություն կատարի սպորտի ու անվտանգության միջեւ, սա արդար չէ»,- ասել է նա:

Եվրոպա լիգայի 2018-2019 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: «Զինագործների» մրցակիցը «Չելսին» է:

 

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags